Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հաղթելու են համառ սկզբունքայիններն ու խելամիտ համբերատարները

Հաղթելու են համառ սկզբունքայիններն ու խելամիտ համբերատարները
08.06.2024 | 19:03

Այս իշխանությունը պետք է վախենա և վախենում է պոպուլիզմի, քաղաքական անբարոյականության, արժեքային շեղվածության և դավաճանական քաղաքականության լուծը թոթափած և ոտքի ելած հայ մարդկանցից:

Այս պայքարի հաղթողները շտապողներն ու ձեռքները ծալած պահանջատերները չեն լինելու, պատեհապաշտներն ու պաշտոն, շահ ունեցողները չեն լինելու, խորամանկ հաշվարկողներն ու նավը հինգ պակաս լքողները չեն լինելու ու ոչ էլ հաղթանակին հինգ պակաս մեծ արագությամբ միացողները: Այս կռիվը հաղթելու են համառ սկզբունքայինները, համբերատար խելամիտները, շեշտում եմ՝ համառ, սկզբունքային ու խելամիտ համբերատարները:

Մեր կողքին, մեզ հետ ու մեր դեմքին մի բանակ զիլ ու ճիշտ, հզոր ու պինդ հայ տղերք ու աղջիկներ են՝ իրենց երկրի համար անձնուրաց կռիվ տվող: Էնպես որ, ձեզ ձիգ պահեք, ձեր երեսին ու ձեր հետևից եկողները շատ են:

Վաղը՝ 18:30-ին՝ հրապարակ, իմ բաժին խրամատում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6351

Մեկնաբանություններ